Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ:
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը: