Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 961-ով՝ հասնելով 207 հազար 103-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1075-ով և հասել 186 հազար 200-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 870 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 926 հազար 293-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 835-ի, ևս 969 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 99 մարդ։