РБК․ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է մասնակցել ապրիլի 29-ին Կազանում մեկնարկող ԵԱՏՄ հավաքին

Ղազախստան - ԵԱՏՄ երկրների վարչապետները հանդիպում են Ալմաթիում, 5-ը փետրվարի, 2021թ․

Ռուսական PБK հեռուստաալիքի տեղեկություններով՝ եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները քննարկում են կառույցի ղեկավար մարմնի՝ Միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին Կազանում մեկնարկող հերթական նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։ Այդ մասին PБK-ին տեղեկացրել են հայկական և ռուսական դիվանագիտական աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտող գլխավոր գործոնը պաշտոնական Երևանի առարկություններն են։ «Հայաստանը ԵԱՏՄ ղեկավար մարմնի աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցը կապում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի հետ», - տեղեկացնում է PБK-ն։