Ըստ լրատվամիջոցների՝ արդեն այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։
Սպասվում է, որ մոտ երեք տասնյակ կազմակերպություններ կբախվեն ամերիկյան պատժամիջոցներին՝ ընտրություններին միջամտելու կամ Միացյալ Նահանգների կառավարության և կորպորատիվ համակարգչային ցանցեր ներխուժման համար:
Պատժամիջոցների թիրախ կդառնան նաև շուրջ մեկ տասնյակ անհատներ, ներառյալ՝ հետախուզության աշխատակիցներ:
Ակնկալվում է, որ կարտաքսվեն նաև մինչև 10 ռուս պաշտոնյաներ և դիվանագետներ: Reuters ու Bloomberg-ը, սակայն, իրենց հրապարակումներում կոնկրետ անուններ չեն նշում: