ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքեր են մոտեցնում Ռուսաստանի սահմանին, պնդում է Շոյգուն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Սևերոմորսկում տեղի ունեցած խորհրդակցությանը ասել է, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են մոտեցնում Ռուսաստանի արևմտյան սահմաններին` պլանավորելով տեղակայել 40 հազար զինծառայող և 15 հազար զինտեխնիկա։

Նրա խոսքերով` հիմնական ուժերը տեղակայվում են Սև և Բալթիկ ծովերի տարածաշրջաններում։