Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Կառավարության հաղորդմամբ` քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր: