Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀԾԿՀ անդամ

Ազգային ժողովը Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 52-ը․ - «52 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 3-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 13, դեմ՝ 36»։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը էլ հայտարարեց՝ որոշումը չի ընդունվել։

Լևոն Բունիաթյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, 2019-ի հուլիսից մինչ օրս աշխատել է Energy group ընկերությունում որպես տեխնիկական տնօրեն, քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, անկուսակցական է։