Ռուսաստանը կսահմանափակի թռիչքները դեպի Թուրքիա ապրիլի 15-ից հունիսի 1-ը` այդ երկրում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայում համավարակի հետ կապված իրավիճակը կայունանա, թռիչքները կվերականգնվեն:
Ռուսաստանի կառավարությունը տուրիստական գործակալություններին խորհուրդ է տվել դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:
Գոլիկովան ասել է, որ կորոնավիրուսի դեպքերը ամենաշատը հենց Թուրքիայից են Ռուսաստան բերվել:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում ավելի ու ավելի է աճում: Երեկ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեպքերի օրական գրանցվող դեպքերի թիվը երկրում գերազանցել է 50 հազարը: