Մինեապոլիսում նորից սևամորթ է սպանվել, և բողոքի ակցիաներ են սկսվել

Բողոքի ակցիաներ Մինեապոլիսում, Մինեսոտա նահանգ, 11 ապրիլի, 2021թ.

Մինեսոտայի նահանգում` Մինեապոլիս քաղաքում, բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ ճանապարհային ոստիկանների հետ ընդհարման ընթացքում սպանվել է 20-ամյա սևամորթ երիտասարդ Դունթի Ռայթը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները երթևեկության կանոնները խախտած Ռայթին կարգադրել են կանգնեցնել մեքենան, բայց երիտասարդը չի ենթարկվել և վեճի մեջ է ներքաշվել իրավապահների հետ:

Նրա սպանության լուրը քաղաքում բողոքի նոր ալիք է բարձրացել: Ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառում:

Մինեապոլիսում հենց այս օրերին բողոքի զանգվածային ակցիաներ են, որոնք կազմակերպվել են անցյալ տարի սևամորթ Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության գործով մեկնարկած դատավարության կապակցությամբ: