Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակված է մոտ 420 բեռնատար ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա, հայտնում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների հաղորդումները:

ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։