Պուտինը Էրդողանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ և ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքները։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրագործման ուղղությամբ։

«Երկուստեք նշվել է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտությունը», - ասված է Ռուսաստանի նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Էրդողանն ու Պուտինը անդրադարձել են նաև Սիրիայի, Լիբիայի հակամարտություններին, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

Պուտինը պնդել է, թե Կիևը «վտանգավոր սադրանքների է դիմում»։ Ռուս-ուկրաինական այս լարվածության ֆոնին վաղը Ուկարինայի նախագահը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։