Անկարան Մոսկվային տեղեկացրել է՝ ամերիկյան ռազմանավերը պատրաստվում են անցնել Սև ծով

Ամերիկյան ռազմանավ, արխիվ

Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, տեղեկացրել է Ռուսաստանին, որ ամերիկյան ռազմանավերը պատրաստվում են Միջերկրականից Բոսֆորի նեղուցով անցնել Սև ծով, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։

Մինչ այդ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ հաջորդ շաբաթ դուրս կգա Սև ծով, և այնտեղ կմնա, ամենայն հավանականությամբ, մինչև մայիսի 4-ը։

Պենտագոնի ներկայացուցիչը, իր հերթին, երեկ CNN-ին ասել էր, թե Վաշինգտոնը պատրաստվում է ռազմանավեր ուղարկել Սև ծով՝ աջակցելու Ուկրաինային, որի սահմանների մոտ Ռուսաստանը շարունակում է զորք և տեխնիկա կուտակել։