Դիվանագետները դրական են որակում Վիեննայում ավարտված քառօրյա բանակցությունները, որոնց նպատակն էր վերադարձնել Միացյալ Նահանգներին 2015-ի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը։
«Քննարկումները կառուցողական էին և դրական շրջադարձի հնարավորություն են ստեղծում», - հայտարարել է Եվրամիությունը։
Վաշինգտոնը գործարքից դուրս էր եկել նախորդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի օրոք:
Ամիսներ առաջ իշխանության եկած Ջո Բայդենը, մինչդեռ, մտադիր է չեղարկել այդ որոշումը։ «Դրա համար Սպիտակ տունը պետք է նախ հրաժարվի պատժամիոցներից», - պնդում է Իրանը։ Վաշինգտոնն իր հերթին հայտարարում է, թե առաջին քայլը պետք է Թեհրանը անի՝ սահմանափակելով միջուկային ծրագրերը։
Կողմերը հրաժարվել էին դեմ առ դեմ հանդիպումից, և անցած օրերին միջնորդավորված բանակցություններ էին վարում՝ եվրոպացի դիվանագետների օգնությամբ։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ։