Ապրիլի 8-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 970 քաղաքացու հետազոտություն, որից 648-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 22 հազար 418 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 532 դեպք: