Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1029-ով, բուժվածներինը՝ 1117-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1029-ով՝ հասնելով 201 հազար 158-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1117-ով և հասել 180 հազար 160-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 589 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 894 հազար 461-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 697-ի, ևս 944 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 357 մարդ։