Քաղաքի նոր հյուրը հետաքրքություն է առաջացրել նաև կառավարական շենք ելումուտ անողների շրջանում։
«Տեղի պահն ա խնդիր, տարազի հարցն ա խնդիր և պատվանդանն ա խնդիր», - ասում է մի երիտասարդ կին։
«Նե՝ Անվախ աղջիկ»․ այդպես է գրված դիտահորի կափարիչի վրա։ Անվախ աղջկա նմանատիպ արձան մի քանի տարի առաջ Նյու Յորքում է կանգնեցվել՝ նույն տարիքի, նույն դիրքով, կոշիկներով ու ծածանվող զգեստով։ Մեր անվախը հայկական տարազով ու դիմագծերով է տարբերվում, բայց ինչպես երեկ արձանի բացման ժամանակ ներկայացվեց՝ ուղերձը նույնն է՝ սեռերի իրավահավասարություն և հավատ կանանց առաջնորդելու ուժի հանդեպ։
«Ես ուզում եմ, որ մենք որոշենք, որ չի կարող լինել երազանք, որ ունի աղջիկը, բայց դա իրա բանը չի», - ասաց Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդելյանը։
Անվախ հայուհու արձանի գաղափարը Թանդիլյանինն է։ Եթե Հայաստանում գենդերային խնդիր չլիներ, ինքը, օրինակ, կարատեիստ կդառնար, բայց տարածված տեսակետ էր, թե դա տղայի զբաղմունք է։ Թանդիլյանն ուզում է որ աղջիկների երազանքներին աջակցենք այնքան, որքան տղաներին։ Արձանի բացմաան արարողությունը տոնական էր և ոչ մի նշան, որ հետո սկսվելու է քննարկում նաև աղջնակի տեղայկայման գործընթացի օրինականության վերաբերյալ։
«Նման նախագիծ չի եկել, և ինձ համար տարակուսելի է, թե ինչպես է եկել արձանը առանց ավագանու՝ շրջանցելով օրինական ընթացակարգը», - ասում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյնաը։
Աբգարյանի փոխանցմամբ, մեկ տարի առաջ Մանե Թանդիլյանը քաղաքապետարանում քննարկման է հրավիրել ավագանու մշակույթի հանձնաժոողվիի անդամներին, ներկաայցրել է աղջնակի էսքիզը․ - «Կոնցեպտը ողջունվեց բոլորի կողմից։ Այդ ուղերձը, որը կրում է աղջիկն իր մեջ, համարձակ աղջիկը, որը ուզում է իր կարիերան անել և պիտի նրան նկատեն, միանշանակ բոլորի կողմից ողջունվեց»։
Քքննարկել են արտաքին տեսքի որոշ մանրամասներ։ Աբգարյանն ինքը համարում է, որ ազգագրական համույթի պարուհու է նման:
Հանձնաժողովում նաև արձանի տեղադրման վայրն է քննարկվել, հրապարակում տեղադրելու առաջարկ է եղել, բայց մտածել են, որ այդտեղ երթեր, ցույցեր են լինում, փոքրիկը ոտնատակ կընկնի։ Մի խոսքով, քննարկումները չեն ավարտվել, իսկ արձանը տեղադրվել է։
«Երևանի ավագանին Կառավարության երրորդ շենքի աստիճանահարթակում, շեշտում եմ էս բառը, տեղադրված արձանի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել», - ասաց քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հորդորելով դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Նախարարությունից բացատրեցին, թե արձանը տեղադրվել է ոչ հանրային վայրում, ավագանու թույլտվություն պետք չէր, սա նախարարությունների շենքի մուտքն է և կա անվախ աջկան հենց այդտեղ տեղադրելու թույլտվություն Պետգույքի կառավարման կոմիտեից։
«Բաց տարածքներում երբ դրվում է ցանկացած տիպի արձան, միջամտություն է արվում, ճիշտ է ամեն դեպքում, որպեսզի քաղաքային իշխանությունը տեղյակ լինի և առնվազն գոնե փորձագիտական կարծիք տա», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։
Նա ափսոսում է, որ շատ լավ գաղափարը շատ լավ չիրականացվեց, ավելին՝ հերթական անգամ մի աղջիկ հարվածի տակ ընկավ, ու հիմա մարդիկ նրա արտաքինն են քննարկում։
100 կիլոգրամանոց բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Արմեն Սամվելյանն է։ Նա ասում է, թե աղջկան լույսին հակառակ են կանգնեցրել, այդ պատճառով դիմագծերը մի քիչ այն չեն երևում։ Ընդհանուր առմամբ, արել է այն, ինչ պատվիրել են, նյույորքյան արձանի պես մի բան են պատվիրել։
Սամվելյանը երևանյան այգիներում տեղադրված մի քանի արձանների հեղինակ է։ Այս մեկը, ասում է, բոլորովին էլ ստեղծագործական աշխատանք չի եղել իր համար․ - «Նենց չի որ սրտով չի, բայց ստեղծագործական աշխատանք չի»։
միայն դիտահորի կափարիչը, որ արձանի պատվանդանն է, իր որոշումն է․- «Երեխա է, որտեղ կուզի կխաղա»։