Ուկրաինայի նախագահը այցելել է առաջնագիծ

Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Դոնբաս՝ այցելելով երկրի Զինված ուժերի և Արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետությունների զինված խմբավորումների շփման գիծ։

«Դոնբաս կատարած աշխատանքային այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին ացելել է պաշտպանության առաջնագծում գտնվող դիրքեր, որտեղ արձանագրվել են հրադադարի խախտման առավել մեծ թվով դեպքեր», - նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։