Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում իրադրության կարգավորման հեռանկարները: Այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Մերկելը իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի արևելքում իրադրության սրման առիթով։
Այս թեմայից բացի կողմերը քննարկել են նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Լիբիայում և Բալկաններում արձանագրված վերջին զարգացումները։