Շիրակի մարզում կորոնավիրուսով պայմանավորված 2 դպրոց անցել է հեռավարի

Արխիվային լուսանկար

Շիրակի մարզում կորանավիրուսով պայմանավորված 2 դպրոց անցել է հեռավար ուսուցման, որոշ դպրոցներում էլ՝ առանձին դասարաններ, ասում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

«Համավարակով պայմանավորված մենք մարզում արդեն ունենք երկու դպրոց, որոնք ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման, դա Ծակուտի միջնակարգ դպրոցն է և Արմավիրի միջնակարգ դպրոցը, իսկ, ընդհանուր առմամբ, մարզի դպրոցներում, կարելի է ասել, դպրոցական միջավայրում այդպիսի ահագնացող թվեր չունենք և՛ մանկավարժների, և՛ աշակերտների շրջանում։ Ունենք դպրոցներ, որտեղ դասարաններ կան, որ անցել են հեռավար, թվով մոտ 7 դպրոց ունենք, որտեղ 2-3 դասարան անցել է հեռավար ուսուցման», - ասաց Կարապետյանը։

Ծաղկուտի դպրոցը 32 աշակերտ ունի, իսկ Վահրամաբերդի դպրոցը՝ 169: Առողջապահության նախարարության հատուկ հրահանգով են առաջնորդվում, թե երբ են անցնում հեռավար ուսուցման:

«Եթե մանկավարժների շրջանում հիվանդացողների թիվը 10 տոկոսը գերազանցում է, անմիջապես, ըստ առողջապահության նախարարի որոշման, ամբողջ դպրոցն անցնում է հեռավար ուսուցման։ Այս պարագայում, նշեցի, տվյալ երկու դպրոցներն են, որ գերազանցել են 10 տոկոսը, մյուս դպրոցներում նման պատկեր չենք արձանագրել», - նշեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը։

Շիրակի մարզում այս պահին տնային պայմաններում բուժում է սատնում 397 հիվանդ: Կովիդով հիվանդներին Գյումրիում 2 բուժհաստատություն է սպասարկում՝ «Գյումրի» բժշկական կենտրոնը և Ինֆեկցիոն հիվանդանոցը: 55 հիվանդ բուժում է ստանում «Գյումրի» ԲԿ֊ում, 9 հիվանդ կենտրոնի տիրաժում է, մինչև թեստի պատասխանները ստացվեն, ևս 78 հիվանդ էլ Ինֆոեկցիոն հիվանդանոցում է բուժվում:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն ասում է, որ մարդկանց անտարբերության և վերհսկողության բացակայությունը հիմանակնում հանգեցրեց վիրուսի 3֊րդ ալիքի բռնկմանը, քանի որ գրեթե համատարած մարդիկ դիմակներ չեն կրում:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա ընդգծեց, որ գործընթացը դեռ չի մեկնարկել, բայց Հայաստան ներկրված պատվաստանյութի որոշ քանակ մարզին բաժին կհասնի:

«Այս պահի դրությամբ մենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների հետ պետք է դասընթացներ իրականացնենք պատվաստում իրականացնող բուժանձնակազմի հետ, դասընթացներն իրականացնելուց հետո նոր կմեկնարկի այդ գործընթացը», - ասաց Ասլանյանը։

Մեկ տարվա ընաթացքում համավարակի բռնկան օրվանից մարզում 7 հազար 126 հիվանդ է վարակավել կորոնավիրուսով: Գրանցվել է մահվան 157 դեպք: