Ըստ ԱՆ-ի՝ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում պացիենտը պատուհանից նետվել է ցած

Արխիվային լուսանկար

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 72-ամյա պացիենտներից մեկը գիշերը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: