Որոնումները երեկ Հադրութի շրջանում արդյունք չեն տվել, այսօր դրանք կշարունակվեն Ջաբրայիլի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ Հադրութի շրջանում արդյունք չեն տվել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: