Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն այս շաբաթ ևս մեկ զորավարժություն կանցկացնեն

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 8-9-ը ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն կանցկացնեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։

Աղբյուրի համաձայն՝ վարժանքները կանցկացվեն ադրբեջանական համազորային զորավարժարաններում, դրանց նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։

Սա կլինի թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ զորավարժությունը այս տարվա չորս ամիսների ընթացքում։ Երկու երկրների զինված ուժերի հերթական համատեղ վարժանքները մեկնարկել են այսօր։