Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում մենարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Շարժման համակարգող իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ երեք տարի շարունակ, 24-ժամյա ռեժիմով գործող իշխանությունները միայն խաբել են, ստել են, մոլորեցրել են ժողովրդին և հետևողականորեն քայքայում են պետությունը։
Նրա խոսքով՝ երեք տարի առաջ իշխանությունները ժողովրդին խոստացել են անվտանգություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, բարձր աշխատավարձ, իսկ «երեք տարի անց ունենք կորսված հայրենիք»։
«Ի՞նչ ունենք երեք տարի անց, ունենք կորսված հայրենիք, 5 հազարից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն, և հայ մարդն այսօր հույս չի կապում մեր երկրի հետ։ Եթե ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր ապրելու պարզ միջոցներ չունեին, այսօր նաև արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն, պարզապես չեն ուզում ապրել այն երկրում, ով դավաճանել է իր ժողովրդին և հույս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ, բայց մենք կոչ ենք անում մեր այդ քաղաքացիներին՝ գալ, կանգնել մեր կողքին, մեր պետության կողքին, մեր ժողովրդի կողքին միասնաբար քշենք այս դավաճաններին և կառուցենք մեր երազած հայրենիքը»։