Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով։
Երեկ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում անկուսակցական Քոչարյանն ասել է, որ գլխավորելու է երկու կամ երեք կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ չնշելով, սակայն, թե քաղաքական որ ուժերի մասին է խոսքը։
Քոչարյանը համաձայնել է լրագրողի դիտարկմանը, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործուն միջամտությունը, հայկական կողմը հնարավոր է կորցներ ամբողջ Լեռնային Ղարաբաղը։