Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ

Ադրբեջանի առողջապահության նախարար Օգտայ Շիրալիևին ներարկում են կորոնավիրուսի դեմ Sinovac ընկերության արտադրած պատվաստանյութը, արխիվ

Ադրբեջանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ախտահարման հազար 99 նոր դեպք, դրանից մեկ օր առաջ գրանցվել է 2 հազար 21 նոր ախտահարում:

Ընդհանուր հաշվով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 271 հազար 834 մարդ, նրանցից 242 հազար 293-ն արդեն բուժվել է:

Անցած մեկ օրում COVID-19 հիվանդությունից մահացել է 34 մարդ, ինչը համարվում է ամենավատ ցուցանիշը 2021 թվականի մեկնարկից ի վեր: Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսից մահացել է 3 հազար 711 բնակիչ:

Համավարակի ամբողջ ընթացքում Ադրբեջանում կատարվել է COVID-19-ի շուրջ 2 միլիոն 936 հազար ստուգում:

Ադրբեջանում բնակիչներին առաջարկում են Спутник V, Sinovak և AstraZeneca տեսակի վակցինաներ: