Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Ջաբրայիլի շրջանում

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: