Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի ուղերձում աշխարհի առաջնորդներին կոչ է արել օգնել COVID-19 վիրուսի դեմ վակցինայի շուտափույթ բաշխմանը, հատկապես աղքատ երկրների բնակչությանը։ Նա վրդովեցուցիչ ու անընդունելի է համարել համավարակի ժամանակ հակամարտություններն ու պետական միջոցների ռազմական ծախսերը։
Կորոնավիրուսի համավարակի պատճատով կաթոլիկ եկեղեցու հովվապետը երկրորդ տարին է, որ Զատկի հոգևոր արարողությունները կատարում է Սուրբ Պետրոսի տաճարում, սահմանափակ թվով հավատացյալների ներկայությամբ։
Հիուս Քրիստոսի Սուրբ Հարութայն տոնին նախորդ տարիներին 100 հազար հավատացյալ էր հավաքվում Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում պապի աղոթքն ու ուղերձը լսելու համար։