Թուրքիայի և Ադրբեջանի կապի զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնելու

Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը համատեղ զորավարժություն են անցկացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժություններում օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։ Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունը ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու ուսումնա-ռազմական խնդիրներ։