Իսպանիայի ոստիկանությունը թմրաբիզնեսի բանդայի 100 անդամ է ձերբակալել

Իսպանիայի ոստիկանությունը երեկ հայտնեց, որ թմրաբիզնեսով զբաղվող բանդայի շուրջ 100 անդամ է ձերբակալվել։ Նրանք արագընթաց մոտորանավակներով Մարոկկոյից մեծ քանակի հաշիշ ու մարիխուանա են տեղափոխել Իսպանիայի հարավ՝ Սևիլիա։

Ոստիկանության գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 5 տոննա հաշիշ և 230 կլիոգրամ մարիխուանա։

Իրավապահների հաղորդագրությունում նաև նշված է, որ թմրամիջոցների մի մասը բանդայի անդամները թաքցրել են մրգեր ու բաջարեղեն Ֆրանսիա տեղափոխող փոքր բեռնատարների մեջ՝ Եվրոպայով մեկ թմրաբիզնեսի դիլերներին բաժանելու համար։