«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պուտինն ու Ալիևը գոհունակությամբ արձանագրել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անվերապահորեն պահպանվում է», - նշված է հաղորդագրության մեջ։
«Նախագահները դրական են գնահատել [Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի] փոխվարչապետերի մասնակցությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։