Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեսակապով դիմելով թյուրքալեզու ժողովուրդների ոչ ֆորմալ հավաքի մասնակիցներին, ասել է, թե մայիսին ցանկանում է այցելել Շուշի:
«Կարևոր է, որ թյուրքալելզու երկրները սատարեն Ադրբեջանին թյուրքական հուշարձանները պաշտպանելու և վերականգնելու հարցում: Հուսով եմ Ռամադանից (մահմեդականնեերի պահքից) հետո այցելել Շուշի, դա կլինի ևս մեկ տոն»,- ասել է Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընկերակցությամբ մեկնել Շուշի:
«Ես իմ հարազատ եղբայր Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին ևս մեկ անգամ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի պատերազմում վաստակած հաղթանակի կապակցությամբ»,- «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Էրդողանը: