Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2022-ի որակավորման J խմբի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ ռումինացիները խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց առաջ դրված խնդիրները, և Հայաստանի ընտրանուն դժվար հանդիպում է սպասում: «Ռումինիան նման է մեզ: Նրանք խաղում են ուղղահայաց ու բարձր արագությունների վրա և ունեն երիտասարդ ֆուտբոլիստներ», - ասել է Կապառոսը:
Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարն սկսել է երկու հաղթանակով և այժմ J խմբի աղյուսակում առաջին երկու տեղերն է կիսում Գերմանիայի թիմի հետ։