Ֆրանսիայի ռազմածովային ուժերի երկու նավ այսօր մտել են Հնդկական օվկիանոս՝ մասնակցելու QUAD-ի (Quadrilateral Security Dialogue) շրջանակներում անցկացվող զորավարժություններին:
Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Անվտանգության քառակողմ երկխոսության նախաձեռնությունում ընդգրկված են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան։
Փորձագետները QUAD-ը դիտարկում են որպես Չինաստանին զսպող գործիքներից մեկը։ Պեկինը դատապարտել է այս նախաձեռնությունը՝ գտնելով որ այն չարաշահում է «չինական վտանգ» կեղծ հասկացությունը։
Մարտի 12-ին քառակողմ ձևաչափում ընդգրկված չորս երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը նշվել է, որ իրենց կոալիցիան ձգտում է ազատության և համագործակցության մթնոլորտ ձևավորել Հնդկական ու Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում։
Զորավարժություններից հետո ֆրանսիական ռազմանավերը նավարկելու են դեպի Ճապոնիա։