Որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Համաձայն հաղորդագրության՝ վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Մինչ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1524 աճյուն: