Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել են արդարադատության ոլորտում գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը։