Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը: Փոխարինման դուրս գալուց հետո Խորեն Բայրամյանը գրավեց Իսլանդիայի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0:
Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին:
Ընտրական J խմբում Ռումինիա - Գերմանիա հանդիպումն ավարտվեց 0։1, Հյուսիսային Մակեդոնիա - Լիխտենշտեյն խաղը՝ 5։0 հաշվով։
Երկրորդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը 6-ական միավորով կիսում են Գերմանիայի և Հայաստանի հավաքականները, Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան 3-ական միավորով երրորդ և չորրորդ հորիզոնականներում են, աղյուսակը եզրափակում են Իսլանդիան և Լիխտենշտեյնը, որոնք միավոր չունեն։
Երրորդ տուրում մարտի 31-ին Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Ռումինիայի թիմին։ Մրցաշարի չորրորդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին։