Հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել, հայտարարում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նա ևս, ինչպես շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էր ավելի վաղ շեշտել, շարժման օրակարգը չի փոխվել:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող շարժումը կրկին հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում:
Հիշեցնենք, որ շարժումը օրեր առաջ բացեց Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղադրված վրանները թողեց որպես շարժման շտաբ: Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ կներկայացնեն շարժման առաջիկա անելիքները:
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններ լինել-չլինելուն կասկածում են, քանի որ Փաշինյանն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և չլինեն:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` փողոցային պայքարը չհաջողեց, իսկ իրեն մնացին միայն քրեական գործերը, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի` միանգամից կիմանաք»։
Տես նաև այստեղ