Իրանի իշխանությունները խստացնում են հակամաճարակային միջոցառումներն այն բանից հետո, երբ Covid-19-ի հաստատված դեպքերը երկրում կրկին սկել են աճել։ Կորոնավիրուսի նոր բռնկումն Իրանում արձանագրվել է Նովրուզի տոնակատարություններից տասն օր անց։
Իրանի կառավարության որոշմամբ երկրի 79 քաղաքների, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանի բնակիչներին արգելվել է լքել իրենց բնակավայրերը։ Թեհրանում այլ սահմանափակումներին զուգահեռ շարունակում է նաև պարետային ժամ գործել։