Չինաստանն ու Իրանը այսօր համապարփակ գործակցության մասին պայմանագիր կստորագրեն

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը և Չինաստանի արտգործնախարար Վան Ինը, 26-ը մարտի, 2021թ.

Չինաստանի արտգործնախարար Վան Ին այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Բանակցությունների հիմնական թեման Թեհրանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունների հետագա խորացումն է։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն հայտարարել է, որ չինական դիվանագիտության ղեկավարի երկօրյա այցի ընթացքում կողմերը պատրաստվում են Իրանի և Չինաստանի միջև համակողմանի գործակցության մասին պայմանագիր ստորագրել, որի գործողության ժամկետը պետք է սպառվի 2046 թվականին։