Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:
Ազգային ժողովը մարտի 24-ին փակ-գաղտնի քվեարկությամբ Արսեն Մկրտչյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։