Սուեզի ջրանցքը շարունակում է փակ մնալ

Եվրոպան և Ասիան կապող հիմնական տրանսպորտային ուղին՝ Սուեզի ջրանցքը, շարունակում է փակ մնալ։

Չնայած ծանր շինարարական տեխնիկայի կիրառմանը, Սուեզի վարչակազմին առայժմ չի հաջողվում տեղաշարժել մարտի 23-ին ջրանցքի ամենանեղ հատվածում վթարված պանամական Ever Given բեռնատար նավը։

Reuters գործակալության տեղեկություններով՝վթարի հետևանքով նավթի փոխադրումներով զբաղվող բեռանատար նավերի՝տանկերների ծառայությունների գինը միջազգային շուկայում կրկնապատկվել է։

Նույն աղբյուրի փոխանցնամբ, մի քանի տասնյակ նավեր վերջին պահին հրաժարվել են մուտք գործել ջրանցք՝ փոխելով երթուղին։

Մասնագետները չեն բացառում, որ առաջիկա շաբաթներին Սուեզի ջրանցքը շարունակի արգելափակված մնալ։

Այս պահին ջրանցքի երկու մուտքերի մոտ տրանսպորտային ուղու վերագործարկմանն է սպասում 60-ից ավելի բեռնատար նավ։