Հայաստանյանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբին:
ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք ընդգծել են Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը։ Անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։
Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։ Այս համատեքստում ընդգծվել է հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։