Արցախում պաշտոնական լեզուններն են լինելու գրական հայերենը և ռուսերենը, այսօր Արցախի Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը։
Այն իրավական ուժ կստանա նախագահի կողմից ստորագրվելուց հետո։
Նախագիծը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հինգ խմբակցություններից երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիք»-ի պատգամավորներինն է։
Հիմնավորման մեջ նրանք նշել էին․ - «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»։
Արցախցի որոշ մասնագետներ նախաձեռնությունը ոտնձգություն էին համարել հայոց լեզվի նկատմամբ։