Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է102-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Արսեն Մկրտչյանի օգտին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, Արմեն Հայկյանցի օգտին՝11։
Քվեարկությունը փակ-գաղտնի էր։ Առաջին փուլում Ազգային ժողովը դատավոր չէր ընտրել: Երկրորդ փուլում դատավորի թափուր տեղի համար պայքարում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:
Ի սկզբանե Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: