Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի. ԱԺ-ն ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր ձայների 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքների նախագծի փաթեթը։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կձևավորվի նոր Հակակոռուպցիոն կոմիտե, որը կկազմակերպի և կիրականացնի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը, ինչպես նաև կիրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն, ըստ էության՝ ներառելով նաև Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լիազորությունները։ ՀՔԾ-ի գործունեությունը կդադարեցվի։