Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը:
Քվեարկությունը փակ-գաղտնի է։ Առաջին փուլում Ազգային ժողովը դատավոր չէր ընտրել: Երկրորդ փուլում դատավորի թափուր տեղի համար պայքարում են առաջին փուլում առավել ձայներ ստացած Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:
Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: