Պուտինը երեկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում:

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ՏԱՍՍ-ին ասել է, որ չորեքշաբթի օրը պետության ղեկավարը լիարժեք աշխատանքային օր կունենա:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Կրեմլը միտումնավոր չի նշում այն պատվաստանյութը, որով նախագահը պատվաստվելու է, քանի որ, նրա պնդմամբ, «ռուսական բոլոր երեք պատվաստումները բացարձակ հուսալի և արդյունավետ են»:

Ռուսաստանի առաջնորդի պատվաստումը հանրային իրադարձություն չէր, ինչպես այլ երկրների որոշ քաղաքական գործիչների պարագայում, ասվում է ՏԱՍՍ-ի հրապարակման մեջ:

Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, Պուտինը չի ցանկացել պատվաստվել տեսախցիկների ուղեկցությամբ, քանի որ «դա իրեն դուր չի գալիս»: