«Արևմտյան ճակատում մեզ մոտ փոփոխություններ չկան», - Չինաստանում հայտարարել է Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում բանակցություններ է վարել իր գործընկեր Վանգ Յիի հետ։ Մամուլի համատեղ ասուլիսում Լավրովն ասել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը հնարավորինս կանեն ապահովելու իրենց ֆինանսական և առևտրային անվտանգությունը «ոչ բարեկամաբար» տրամադրված երկրների սպառնալիքներից։

Լավրովը մեղադրել է Եվրոպային՝ ասելով, թե Եվրոպայում եզակի երկրներ են մնացել, որոնք առաջնորդվում են ազգային շահով ու Ռուսաստանի հետ պահպանում են գործընկերային երկխոսություն, իսկ մյուսները ոչնչացրել են գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները։

«Արևմտյան ճակատում մեզ մոտ դեռ փոփոխություններ չկա, իսկ Արևելքում շատ ինտենսիվ օրակարգ ունենք, որը յուրաքանչյուր տարի հարստանում է», - Չինաստանում հայտարարել է Լավրովը։

Այս տարի լրանում է Ռուսաստանի ու Չինաստանի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության մեծ պայմանագրի 20 տարին, կողմերը համաձայնել են երկարաձգել այն։