Արմեն Սարգսյանն ու Մեսրոպ Առաքելյանը քննարկել են աջակցության ծրագրերի շուրջ համագործակցության հնարավորությունները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Ըստ նախագահի գրասենյակի, Մեսրոպ Առաքելյանն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին:

Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը: Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները: