Գերմանիան երկարաձգեց սահմանափակումները մինչև ապրիլի 18-ը: Երեկ այս մասին պայմանավորվեցին դաշնային իշխանությունը և դաշնային 16 հողերի ղեկավարները: Նույն օրը կորոնավիրուսի16 հազար նոր դեպք է գրանցվել Գերմանիայում:
Այնուամենայնիվ, կարանտինի անընդհատ երկարացումը մեծացնում է դժգոհության ալիքը: Բեռլինում զբոսաշրջությամբ և հյուրանոցային բիզնեսով զբաղվողները ցույցի էին դուրս եկել: Նրանք իշխանություններից պահանջում էին ավելի ճկուն լինել:
Զատկի տոնի ընթացքում՝ ապրիլի 1-ից 5-ը գրեթե բոլոր խանութները փակ կլինեն, իսկ կրոնական ծիսակատարությունները առցանց կանցկացվեն: